Ինչ կպատահի, եթե Երկիրը հայտնվի սև խոռոչում

- in Հասարակություն
Erkir molorak

Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանից աստղաֆիզիկոս Քևին Փիմբլեթը նկարագրել է իրադարձությունենրի զարգացման հնարավոր սցենարն այն դեպքում, եթե Երկիը սկսի ընկնել սև խոռոչի մեջ: 

Ըստ գիտնականի՝ եթե Երկիրը հայտնվի սև խոռոչի իրադարձությունների հորիզոնին անմիջապես մոտ, այն կսկսի ձգվել դեպի գրավիտացիոն օբյեկտը:

Դա կապված է սև խոռոչի մոտ գրավիտացիոն դաշտի ուժեղ տարասեռության հետ, ինչի հետևանքով մոլորակի նրան մոտ մասն ավելի ուժեղ կձգվի, քան հեռուն:

Երկրի բնակիչները կարող են չնկատել, թե ինչպես է մոլորակը մոտենում սև խոռոչի իրադարձությունների հորիզոնին:

Եթե սև խոռոչը գտնվի քվազարի կենտրոնում, դրա մատերիայի ճառագայթումը կայրի ամբողջ Երկիրը՝ մինչ մոլորակը կհայտնվի գրավիտացիոն օբյեկտին անմիջապես մոտ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20