Իսլամական բանակը՝ խաչակիրների և սիոնիստների դեմ

siria

Երկար տարիներ շարունակ մենք չենք դադարում պնդել, որ ընթանում է «համընդհանուր կրոնական պատերազմ», որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Եկեք նայենք ստեղծված պատկերին: 2014թ. աշնանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապը ասաց. «Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն մասամբ սկսվել է»:

2014թ. դեկտեմբերին Հռոմի պապի միջնորդությամբ վերջ դրվեց ԱՄՆ-ի և Կուբայի միջև թշնամությանը: Հիսունամյա ատելությանը փոխարինեց խաղաղությունը: 2015թ. սեպտեմբերի վերջին Ռուսաստանը, ԱՄՆ-ի գաղտնի դրդմամբ, միացավ Սիրիայի օկուպացմանը, որին արդեն մասնակցում էին ԱՄՆ-ն, Եվրոպան և Իրանը: Ինքնաթիռները, տանկերը, հրթիռները, զենքերը, զինվորականներին, որոնք ժամանում են Ռուսաստանից, որպեսզի սպանեն Սիրիացի մահմեդականներին, օրհնում են ուղղափառ հոգևորականները: Օրինակ՝ ռուս պատրիարքը նշեց, որ սա «խաչակրաց պատերազմ է»:

2014թ. Հռոմի պապը և Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը միացյալ պատարագ մատուցեցին: Փետրվարի 12-ին Կուբայում կայացավ Հռոմի պապ Ֆրանսիսկոսի և Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հանդիպումը: Խաչակիր աշխարհը, որ համագործակցում է համաշխարհային սիոնիզմի հետ, միավորվում է մահմեդականների դեմ:

Ներկա պահին ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը, Իսրայելը և Իրանը հակամահմեդական միություն են ստեղծել: Եկեք նայենք ճշմարտության աչքերին: Մահմեդական աշխարհի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները ընդամենը արտաքնապես են: Այդ տեսարանը խաղարկվում է նրա համար, որպեսզի հնարավոր չլինի նրանց միջև կնքված գաղտնի դաշինքը գաղտնազերծել: Սիրիական ճգնաժամի հենց սկզբից ԱՄՆ-ն և Ռուսաստանը համախոհներ էին. մնացածը՝ առասպել է:

Իսկ ինչ են անում մահմեդական երկրները ընդդեմ այդ խաչակիր-սիոնիստական միության: Նրանք մահմեդական երկրների դաշինք են ստեղծել: 2015թ. Էր-Ռիադում հավաքված մահմեդական ավելի քան 40 երկրները հայտարարեցին մահմեդական միացյալ բանակի ստեղծման մասին: Դրանից հետո ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իսրայելում և Սիրիայում շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան:

2016թ. նույն օրը սպանվեցին ռուս երկու գեներալներ: Նրանցից մեկը գլխավորում էր Ուկրաինայի բռնազավթման գործողությունները, իսկ մյուսը ծրագրում էր Սիրիայի բռնազավթումը Ռուսաստանի կողմից:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել իբն ալ-Ջուբեյրան մարտահրավեր նետեց ողջ աշխարհին. «Մենք կարող ենք մահմեդական երկրների ներդրումները և միջոցները դուրս բերել ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից, իսկ դա կազմում է 7,6 տրիլիոն դոլար: Թող մեր արևմտյան և չինացի բարեկամները ևս մեկ անգամ մտածեն, թե ինչ կլինի այդ դեպքում համաշխարհային տնտեսության հետ»:

Այդ սպառնալիքից երկու օր անց Չինաստանի արտգործնախարարը հայտարարեց. «Մենք չենք ծրագրում զորք ուղարկել Սիրիա կամ Մերձավոր Արևելքի հակամարտության մեկ այլ գոտի»: Այնուհետև Եգիպտոսի գերագույն դատարանը չեղարկեց «Մահմեդական եղբայրների» 149 կողմնակիցների վերաբերյալ մահապատիժը: Հալեպում ընդդիմության ուժերը գերի վերցրին Իրանի 34 հոգուց բաղկացած մահվան էսկադրոնը:

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարեց. «Սիրիայում իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է Թուրքիայի վրա: Այդ միջադեպը վերջնականապես լցրեց մեր համբերության բաժակը: Դա խոշոր հարձակում է, որի հետևում կանգնած են թուրքերը: Մենք չենք մոռանա այդ սպանությունը, դա թուրքերի առաջին քայլը չէ՝ մեր դեմ ուղղված: Նրանք միշտ էլ մեր դեմ են գործել Չեչնիայում, Հայաստանում, Ուկրաինայում և Ղրիմում»:

Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց. «Անկարայի գործած քայլը մարտահրավեր է՝ ուղղված Ռուսաստանին, և դա մեր ընտրությունը չէր»: Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեջ կասկածվելու մեղադրանքով ձերբակալվեցին տասնյակ ամերիկացիներ:

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հիշեցրել է, որ Սիրիայում պատերազմը սկսվելուց ի վեր սպանվել է 24 իրանցի գեներալ և ավելացրել. «Ոչ ոք չպիտի մոռանա, որ խորհրդային զորքերը «սառը պատերազմի» տարիներին Աֆղանստան ներխուժեցին ԽՍՀՄ հզորության գագաթնակետին, սակայն այդ հզոր գերտերությունը պարտության մատնվեց: Այդպես կլինի նաև Սիրիայի դեպքում»: Երևում է՝ Դավութօղլուն մարտահրավեր է նետում Սիրիայում գտնվող բոլոր օտարերկրյա նվաճողներին:

Եվրոպան և նրա առաջնորդները, մասնավորապես Անգելա Մերկելը, որոնք խուճապի են մատնվում ի պատասխան մահմեդական աշխարհի նետած մարտահրավերի, փորձում են համոզել Անկարային: Անկարայի դուռն է ծեծում նաև իսրայելական լոբբին, որը տեսնում է, որ Սիրիայում պայմանները արագ են փոփոխվում:

Առջևում ավելի թեժ օրեր են սպասվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20