Իրանը մտադիր է Հայաստանում գազամատակարարումը 5 անգամ մեծացնել

- in Տնտեսական
Gaz

Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը 5 անգամ մեծացնելու հնարավորությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Կամելին:

«Նույնիսկ (Իրանի և Հայաստանի միջև) համատեղ համաձայնագրի հիման վրա գոյություն ունի օրական մինչև 5 մլն խորանարդ մետր գազամատակարարում ավելացնելու հնարավորություն»,- ասել է Կամելին:

Տվյալ պահին Իրանը Հայաստան է արտահանում օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ:

Spread the love