Իրանը պահպանում է միջուկային պոտենցիալը. ԱՄՆ ազգային հետախուզություն

- in Միջազգային
Iran

Իրանը պահպանում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսին ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերի ներկայացրած զեկույցում։

Դրա հետ մեկտեղ Իրանի առջև չկան անհաղթահարելի խոչընդոտներ, որոնք նրան կխոչընդոտեին ստեղծել միջուկային զենք։

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի սառեցման վերաբերյալ համաձայնագրի գործարկումից հետո կպահանջվի առնվազն մեկ տարի, որպեսզի վերսկսվի այդ ծրագիրը, և որ դա չի հաջողվի անել գաղտնի։ Դա Սպիտակ տան գլխավոր փաստարկն էր, որը նա օգտագործում էր Կոնգրեսում միջուկային գործարքի հակառակորդների հետ վեճում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20