Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

- in Ընտրություններ
Iran

Իրանում այսօր անցկացվում են 10-րդ գումարման մեջլիսի համընդհանուր ընտրություններ։

Քվեարկությանը կարող են մասնակցել շուրջ 55 մլն իրանցիներ, ովքեր ունեն ձայնի իրավունք։ Իրանի խորհրդարանը՝ Իսլամական խորհրդի մեջլիսը, ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ։

Թեկնածուները, ովքեր ընտրությունների արդյունքներով ստանում են ավելի քան 25 տոկոս ձայն, դառնում են մեջլիսի պատգամավորներ։ Մյուսները շարունակում են պայքարը երկրորդ փուլում։ Ընտրությունները կազմակերպում և վերջնական արդյունքները հայտարարում է ՆԳՆ-ն։

Ընտրություններում 290 պատգամավորական աթոռի համար կպայքարեն մոտ 5000 թեկնածուներ։ Խորհրդարանի անդամների լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Ընտրություններն անցկացվում են պատժամիջոցների վերացումից հետո նոր մթնոլորտում։

Զուգահեռ սկսվել են նաև Իրանի Փորձագետների խորհրդի թվով 5-րդ կազմի ընտրությունները։ Փորձագետների խորհուրդը հատուկ պետական մարմին է, որն ունի արտակարգ դեպքերում իր կազմից երկրի գերագույն առաջնորդ ընտրելու իրավունք։ Ներկայում երկրի գերագույն առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին է։ 88 հոգանոց կազմում ընտրվելու համար պայքարում է 159 թեկնածու։ Նրանք ընտրվում են 8 տարի ժամկետով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20