Լոռիում՝ դավաճանության համար, ամուսինը սպանել է կնոջը

axjik paxcnel

40-ամյա  Սամվել Ստեփանյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել իր կնոջ սպանության մեջ և դատապարտվել ազատազրկման 9 տարի ժամկետով: Այս մասին գրում է«Փասինֆո»–ն:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի, ամբաստանյալը  2015 թվականի հուլիսի 26-ին` ժամը 07:45-ի սահմաններում, ժամանակավորապես բնակվելու համար իրեն հատկացված Ալավերդի քաղաքի բնակարանում խանդի հողի վրա` ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Քննիչի  որոշմամբ կնոջ  կողմից անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ամուսնուն` Սամվել Ստեփանյանին,  ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` մահվան հիմքով:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սամվել Ստեփանյանը թե՛ նախաքննության և թե՛  դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունքներ տվել:

Ամբաստանյալը, մասնավորապես, հայտնել է, որ  իր ընտանիքի նյութական վիճակը բարելավելու և վարկերը վճարելու համար մեկնել է Ռուսասանի Դաշնության Ռոստով քաղաք, որտեղ աշխատել է   «Նախիջևան»  շուկայում որպես վաճառող, սակայն ստացած եկամուտը չի բավականացրել ժամանակին վարկի գումարները ուղարկելու համար և վարկերի մարումը հաճախակի ուշացնելու պաճառաբանությամբ կինը   մշտապես վիճաբանել է իր հետ, ինչի պատճառով 2010 թվականի փետրվարի 25-ին ամուսնալուծվել են, սակայն հաշտվելուց հետո շարունակել են համատեղ ամուսնական կյանքը:

Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակ` 2015 թվականի հուլիսի 03-ին   «օդնոկլասնիկի. ռու» սոցալական կայքի միջոցով իրեն անծանոթ «Ապեր-ապեր»  անվամբ օգտատեր հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ իր կինը դավաճանում է իրեն։ Երբ փորձել է հիշյալ օգտատերից բացատրություն պահանջել, նա ոչնչացրել է այդ էջը։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.