Լոռու մարզում բանակի քեֆը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ

- in Կեղտոտ լվացք
Atrchanak

Երեկ՝ փետրվարի 1-ին, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Դսեղ գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ ոտքի ձախ սրունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ամբուլատոր կենտրոն է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատել են նաև Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են նաև, որ կրակոցը հնչել է որսորդական հրացանից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Դսեղ գյուղում ծնված, սակայն Վանաձորում բնակվող, 43-ամյա Արարատ Խաչատրյանն է, ում ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը և կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ գյուղում նշել են բանակից նոր վերադարձած իրենց համագյուղացի Շիրակ Եղիկյանի տղայի՝ Սասունի քեֆը:

Spread the love