Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են

- in Հասարակություն
vtar

Այսօր` փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Mercedes-Benz C180 մակնիշի 34 ZM 494 համարանիշի և մեկ այլ Mercedes-Benz E230 մակնիշի 34 ՍT 636 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հարամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20