Կալանավորվել է ակտիվիստ Վարդգես Գասպարին

- in Իրավունք, Ով ով է ...
Vardges Gaspari

Այսօր կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Armtimes.com-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ միակ բանը որ հայտնի է, դա այն է, որ դատարանը Գասպարիի խափանման միջոցը փոխել է եւ կալանավորել. «Մենք դեռ դատարանի որոշումը չենք ստացել, ինչն արդեն իսկ խախտում է: Այս պահին մենք առանց դատարանի որոշման Վերաքննիչ բողոք են պատրաստվում ներկայացնել»,-ասաց Եգորյանը: Նրա տեղեկացմամբ՝  այս պահին Վարդգես Գասպարին գտնվում է «Էրեբունու» ձերբակալվածների պահման վայրում, որտեղից ըստ ամենայնի կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գտնվում եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Վարդգես Գասպարիին քիչ առաջ են բերել այստեղ։ Գասպարին ՔԿՀ ընդունման սենյակում պառկած ակցիա է իրականացնում և հրաժարվում է իր ոտքով տեղափոխվել խուց։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20