Կանայք ավելի հաճախ են հորանջում, քան տղամարդիկ

- in Հասարակություն
qnel

Իտալացի նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ կանայք ավելի շատ են տրվում «վարակիչ» հորանջին, քան տղամարդիկ:

«Կանայք ավելի զգացմունքային են և կյանքի շատ ոլորտներում ավելի հաճախ են էմպաթիա արտահայտում, քան տղամարդիկ: Այդ երևույթը շատ պարզ կենսաբանական բացատրություն ունի` կանայք բնությունից պատրաստ են հոգ տանելու երեխաների համար: Մենք ցանկացել ենք ստուգել՝ արդյոք այդ գիծը ազդո՞ւմ է վարակովի հորանջելու վրա, և պարզվել է, որ դա իրոք այդպես է»,- ասել է Պիզայի համալսարանից Էլիզաբեթ Պալագին:

Պալագիի խումբը, մի տարվա ընթացքում հետևելով հարյուրավոր կամավորների նրանց առօրյա կյանքում, եկել է այն եզրակացության, որ կանայք ավելի հաճախ են տրվում «վարակովի հորանջին»:

Դիտարկումները ցույց են տվել, որ դրա հաճախականությունը կախված է եղել երկու գործոնից: Ինչքան մոտ ծանոթ են եղել երկու մարդիկ, այնքան հաճախ են նրանք հորանջել որպես պատասխան դիմացինի հորանջելուն, իսկ կանայք դա արել են մոտ 30-35%-ով ավելի հաճախ, քան տղամարդիկ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20