Կարելի՞ է ուտել քնելուց առաջ

- in Հասարակություն
Ger

Նոր հետազոտությունը քնելուց առաջ ուտելու սովորությանը թույլ է տալիս լիբերալ վերաբերմունք ունենալ և ձգտում է վերացնել այդ մասին տարածված մի քանի միֆ:

Միֆ ավելորդ քաշի մասին

Քնից առաջ ուտելը չի ազդում մեր քաշի վրա: Գլխավոր պայմանը կալորիաների քանակությունն է, ինչը չպետք է գերազանցի օրական նորման:

Այրոց

Այրոցի դեպքում ստամոքսում առաջացած թթու նյութը ձգտում է դուրս գալ կերակրափողով, իսկ հորիզոնական դիրքը հեշտացնում է այդ գործընթացը: Այրոցը կանխելու համար հարկավոր է քնելուց առաջ հրաժարվել ճարպոտ, կծու և թթու ուտելիքից և ըմպելիքից:

Շատակերություն

Հարկավոր է օրվա ընթացքում ուտել քիչ քանակներով, 3-4 ժամը մեկ: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել երեկոյան շատակերությունից:

Ավտոմատ կլանում

Այսպես կարելի է անվանել երեկոյան տարբեր նախուտեստներ ուտելու սովորությունը որևէ բանով զբաղվելիս: Հարկավոր է գիտակցորեն հրաժարվել այդ վնասակար սովորությունից:

Շաքարախտ

Քնից առաջ շատակերությունը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շախարախտի:

Ինչ կարելի է ուտել

Քաղցի պատճառով անքնությունից խուսափելու համար այն հագեցրեք թեթև մթերքներով: Բրոկոլին, բրինձը, քաղցր կարտոֆիլը, բանանը, բալը, կաթով պատրաստված փաթիլները` այն բոլորը, ինչը հարուստ է ածխաջրով և սպիտակուցներով, կարող են դառնալ լավ և սննդարար հանգստացնող միջոցներ:

Spread the love