Կարելի է փորձել ճեղքել

- in Վերլուծական
Serzh Sargsyan

Հայ «քաղաքական գործիչներն» ու «ակտիվիստները», ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում, զբաղված են արդեն անցածը կրկնելու մանր հարցերով: Բայց ամեն ինչ մնում է նախկինը: Եվ հեռախոսն է զանգում, եւ տարբեր տեղեկություններ են ստանում, բայց ոչինչ չի փոխվում եւ չի կարող փոխվել:

Ամերիկացիները հայտնվել են տարօրինակ վիճակում՝ ամեն մի դոլարը, որ հասնում է Հայաստան, դառնում է կողոպուտի ու յուրացման առարկա: Այս ամենը տեղի է ունենում մի շարք պատճառներով, սակայն գլխավորն այն է, որ Հայաստանը մնում է վասալ ու գտնվում է ռուսների սապոգի տակ:

Եկել է որոշումների ժամանակը, բայց ոչ ոք չի պատրաստվում որեւէ բան որոշել, բավարարվելով նրանով, ինչ տեղի է ունենում:

Միեւնույն ժամանակ, տեղի են ունենում լիովին նոր իրադարձություններ, որոնք անհնար է չնկատելը: ՆԱՏՕ-ն ընդլայնվում է արեւելյան ուղղությամբ, ընդ որում ոչ միայն Եվրոպայի կենտրոնական ու հյուսիսային մասում, որտեղ միշտ եղել են խնդիրներ, այլեւ Սեւծովյան-կովկասյան ուղղությամբ:

ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին պետք են գործընկերների կուռ ու հուսալի շարքեր, որոնք կոչված են ոչ միայն ստեղծել նոր դիրքեր, այլեւ հնարավորության դեպքում փոխարինել եղած գործընկերներին: ԱՄՆ-ն աշխարհում Իրանի տեղի ու դերի հարցում հեղաշրջում է արել ոչ այն բանի համար, որ լուծի նրա միջուկային ծրագրի խնդիրը, այլ տարածաշրջանային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու համար:

Այսինքն, ՆԱՏՕ-ն ունի նոր խնդիրներ, որոնք Առաջավոր Ասիայում ու Արեւելյան Եվրոպայում շատերին հանգիստ չեն տալիս. Ատլանտյան նախաձեռնությունները հասնում են Հնդկական օվկիանոսի ափերին: Խնդիրը միայն այս մեծ «անկյունագծով» ՆԱՏՕ-ի ամրագրումը չէ, այլ ատլանտյան խնդիրներին լիովին նոր գործընկերների ներգրավումը:

Աշխարհքաղաքականությունն, ըստ էության, սկսել է անվանվել նորովի, տեղեկտվական քաղաքականության ու տեխնոլոգիաների մարկերների սինթեզով: Եվ պետք չէ զարմանալ, որ կարող են առաջանալ նոր երեւույթներ, գործընթացներ ու մարտահրավերներ այն երկրների հանդեպ, որոնց ռուսները համառորեն համարում են ճահիճ:

Տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ, եւ նոր պահանջներ են առաջանում մի շարք երկրների հանդեպ: Ամեն ինչ կարող է լուծվել նաեւ առանց նրանց, սակայն առայժմ փորձեր են արվում հավաքագրել նրանց այլ ճամբար:

Հայաստանի գլխավոր խնդիրը դարձել է մարդկանց բացակայությունը, որոնք կարող էին կռահել, թե ինչ է տեղի ունենում, եւ դա կօգներ նրանց նախաձեռնություններ առաջարկել: Դա ազդանշան կլիներ հնարավոր գործընկերների եւ արտաքին շահագրգիռ կողմերի համար: Ռեսուրսների բացակայությունը կարելի է փոխհատուցել կամ լրացնել, բայց մարդկանց բացակայությունը գավառական հանրության անուղղելի խնդիրն է:

Ռուսաստանը շարունակում է հուսալ, որ իրեն ոչ միայն ձեռք կմեկնեն, այլեւ կվերադարձնեն պատշաճ երկրների շարքը: Ռուսաստանը կորցրել է ոչ միայն ներդրումային եւ այլ գրավչությունը, այլեւ կորցրել է վստահության ձեւաչափը:

Ռուսաստանը դադարել է լինել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերը: Եվրոպայում Ռուսաստանի ավանդական գործընկերները վախեցած են այն մղձավանջից, որի հետ բախվել են Ուկրաինայում, Կովկասում ու Սիրիայում:

«Զսպման» քաղաքականությունը ոչ թե ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քմահաճույքն է, այլ եվրոպական բոլոր պետությունների անվտանգության բնական անհրաժեշտություն: ԱՄՆ-ն արդեն ակնարկներ է արել, որ Ռուսաստանի ռազմական շրջանակները, նախեւառաջ ռազմական հետախուզությունը, ցավոք, այլեւս շփումների ռեժիմի մեջ չէ ԱՄՆ-ի գործընկերների հետ:

Ռուսաստանի զինվորական շրջանակների ու քաղաքական ղեկավարության միջեւ խոր անդունդ է առաջացել: Սա խիստ վտանգավոր իրավիճակ է, եւ այլ ելք չկա, քան շարունակել Ռուսաստանի ռազմավարական զսպման քաղաքականությունը, նրան հավասարեցնելով արմատական-ահաբեկիչների հետ:

Ռուսները գտնվում են Արեւմուտքի «վերադարձի» հուսահատ որոնումներում կամ «ներմուծման փոխարինման» հաջողության սպասման մեջ, բայց այդ ամենը ծիծաղելի է: Մինչեւ Ռուսաստանը զիջումների չգնա, պատժամիջոցների թուլացում չի լինի: Ռուսաստանը դատապարտված է իր շովինիզմի մեջ նեխելու:

Ռուսաստանը հիմա Հարավային Կովկասի ժամանակը չունի եւ այդ ուղղությամբ ոչ մի առաջխաղացում չի պատրաստվում անել: Թուրքիան մերձավոր բարեկամից վերածվել է թշնամու, եւ Ռուսաստանն անելանելիության զգացումով հետեւում է, թե ինչպես են կուտակվում նոր պատերազմի պայմանները Սեւ ծովում:

ԱՄՆ-ն Ռուսաստանին հանել է իր հակառակորդների թվից եւ հակառակորդներ է դարձրել Թուրքիային ու Ռուսաստանին: Ռուսների ռազմական ծրագիրն արգելակվել է, նա նետում է վերջին ռումբերը, պահելով վերջինները, հնարավոր է՝ իր վասալների համար, ովքեր պատրաստ են անցնել այլ ճամբար:

Հենց հիմա է վճռական ճեղքման ժամանակը, որի այլընտրանքը նեխելն է, ընդ որում՝ անհապաղ:

Հայաստանը մեկուսացված երկիր է, բայց Հարավային Կովկասն էլ մեկուսացված շրջան է, եւ այս շրջանի ցանկացած պետություն կմնա տոտալ մեկուսացման մեջ, եթե չմասնակցի ատլանտյան ինտեգրացիոն գործընթացներին:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին պետք է աշխարհքաղաքական այլ կոնֆիգուրացիա, եւ շրջանը բերվելու է նոր իրավիճակի: Ընտրությունը Հայաստանինն է՝ կամ Հայաստանը ճեղքում է իրականացնում, կամ նրան ականջներից բռնած կքաշեն այդ համակարգ: Բայց դրանք տարբեր ճանապարհներ ու տարբեր հեռանկարներ են:

Արդյոք նման հնարավորություն կլինի ապագայում: Խնդիրը միայն Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն չեն: Դանդաղ նեխող երկրին ոչ մի հեռանկար պետք չէ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20