Կարեն Անդրեասյանի գույքն ու եկամուտները՝ պաշտոնը դադարեցնելու պահին

- in Ով ով է ...
Karen Andreasyan

Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականի մարտի 3-ին, իսկ այս տարվա հունվարի 12-ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց:

Ինչպես հայտնում է iravaban.net-ը՝ համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի՝ 2014 թվականի ընթացքում Կարեն Անդրեասյանը որևէ գույք ձեռք չի բերել, չի օտարել, փոխառություններ չունի, ունեցել է 56 միլիոն դրամ դրամական միջոցներ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 11 միլիոն 615 հազար  131 դրամ:

Նրա կնոջ՝ փաստաբան Եվա Առաքելյանի հայտարարագրում նույնպես տվյալներ չկան՝ գույքի ձեռքբերման կամ օտարման, փոխառությունների վերաբերյալ: Նշվում է, որ նրա դրամական միջոցները կազմել են 30 միլիոն դրամ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն 478 հազար 640 դրամ:

2015 թվականի հայտարարագիրը Կարեն Անդրեասյանը չի ներկայացրել:

Spread the love