Կարո՞ղ ա լուրջ եք ընդունել, որ Զարուհի Փոստանջյանը կընտրվի

- in Հասարակություն
Zaruhi Postanjyan

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածուի հարցը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հարցրեց, թե «Ժառանգություն» խմբակցությունը տեղյակ է արդյոք, որ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն է ներկայացվում, եթե տեղյակ են, ապա ինչո՞ւ «Ժառանգություն» խմբակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս և չի պաշտպանում իր անդամի թեկնածությունը, և երրորդ հարց՝ «Ժառանգություն և «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժերը որևէ հակասություն ունե՞ն իրար հետ, թե՞ չէ, եթե չունեն, ինչո՞ւ եք ցանկանում, որ «Ժառանգություն» խմբակցությունը վերանա ասպարեզից՝ դեռևս իր պատգամավորական գործունեությունը չավարտած: «Ժառանգություն» խմբակցության միակ, վերջին անդամին դուք ուզում եք տանել Մարդու իրավունքների պաշտպան՝ այսպիսով փակելով «Ժառանգություն» խմբակցությունը: Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, որ ինքը կարող է ընտրվի և ուզում եք դրանով փակել թե՛ կուսակցությունը, թե՛ խմբակցությունը: Կարծում եմ, ճիշտ չի գերեզմանափոր լինել ինչ-որ կուսակցության, չէի ցանկանա, որ այդ գերեզմանափորը դուք լինեք»:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ «Զարմացած եմ, որ ինձ գերեզմանափորի պիտակ եք ուզում կպցնել: Էս երկրում եթե ինչ-որ գերեզմանափորություն եղել է, հաստատ մեր կողմից չի եղել: Իսկ «Ժառանգություն» խմբակցության փոխարեն մի անհանգստացեք, չի վերանա: Զարմանում եմ, որ ՀՀԿ խմբակցությունն է էդ դարդն անում»:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ինքը պատրաստակամություն է հայտնել միասնական ընդդիմադիր թեկնածուին սատարելու և հարց ուղղեց Է. Մարուքյանին. Ո՞րն էր այդ մարտավարության պատճառը, ինչո՞ւ դուք չուզեցիք, որ մենք ունենանք միասնաբար Զարուհի Փոստանջյանին ներկայացնելու և պաշտպանելու հնարավորությունը: Էդմոն Մարուքյանը մատնանշեց իր կաշկանդվածությունների պատճառը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու Զարուհի Փոստանջյանին, այնուամենանիվ, հարցրեց, թե ինչու նա վայել չի համարում խորհրդակցել բոլոր ընդդիմադիր գործընկերների հետ: Տ. Ուրիխանյանը հիշեցրեց, որ Զ. Փոստանջյանը իշխանությունների դեմ անհնազանդության կոչերով է հանդես եկել, կոչ է արել հարյուր հազարավոր քաղաքացիների, որ ոտքի ելնեն: Եթե ընտրվի ՄԻՊ, ի՞նչ է անելու այդ հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, նրանց լքելո՞ւ է. «Դուք մարդ եք, որի քաղաքական համոզմունքների հետևից եկել են մեծ թվով զանգվածներ: Ենթադրում եմ, դուք ընկել եք ծուղակի մեջ, ձեզ հատուկ չեզոքացնում են՝ «Ժառանգությունն» ավարտելու, սպառելու համար ու հատկապես՝ խորհրդարանում: Դուք ընկել եք այս ծուղակի մեջ»:

Spread the love