Կինը արտասվում էր վճռի հրապարակման ժամանակ. $15 500 կաշառք էր տվել, որ տղան ընդունվի, բայց հայտնվեց դատարանում ու դատապարտվեց

- in Իրավունք
dat

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մնացական Մարտիրոսյանն այսօր, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակել է բուհական կաշառքի գործով դատարանի վճիռը: Այս մասին գրում է iravaban.net–ը:

Այս գործով ներգրավված են երեք ամբաստանյալներ, որոնցից երկուսին՝ Լևոն Կիզոկյանին և Լավրենտ Քոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար, իսկ Լիլիա Մարտիրոսյանին կաշառք տալու համար:

Դատարանը վճռել է Լավրենտ Քոսյանին դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան 5 մլն ՀՀ դրամը, ամբաստանյալ Լևոն Կիզոկյանը նույնպես դատապարտվեց 5 տարի ազատաազրկման՝ կրկին գույքի նույն չափի բռնագրավմամբ, իսկ Լիլիա Մարտիրոսյանը ազատազրկման դատապարտվել է 3 տարի ժամկետով, ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, դատարանը սահմանել է 3 տարի ժամկետով փորձաշրջան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20