Հազարամյակի հանդիպումը. Կուբայում Հռոմի պապն ու Ռուսիո պատրիարքը հռչակագիր են ընդունել

- in Հասարակություն
Hogevorakan Terter

Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների` վերջին հազարամյակի պատմության մեջ առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրլիը նշել է, որ եղբայրական հանդիպումն ուղղված է երկու եկեղեցինե րի համատեղ աշխատանքի արդյունքում քրիստոնյաներին պաշտպանելուն: Հանդիպման ավարտին կնքվել է 30 կետից բաղկացած 10 էջանոց հռչակագիր: Դրանում արծարծվել են մի շարք հարցեր, ինչպիսիք են` հակամարտությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ ոտնձգությունները, միասեռ ամուսնությունները, աբորտներն ու էֆթանազիան:

Հանդիպման առաջին իսկ պահերից երկու եկեղեցիների առաջնորդները չափազանց բարեհամբույր են եղել միմյանց նկատմամբ, հանդիպելիս գրկախառնվել են ու երեք անգամ համբուրվել: «Հանդիպումն անց է կացվում ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում»,-ասել է  պատրիարք Կիրիլը, իսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապն էլ իսպաներեն ասել է «վերջապես»: «Ակնհայտ է, որ սա Աստծո կամքն է»,-ընդգծել է Հռոմի պապը:

Հանդիպումն առաջինն  է 11-րդ դարից հետո, երբ պառակտում էր առաջացել քրիստոնեության ճյուղերի միջև։

Ինչպես հայտնում է BBC-ն, Կուբայից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ մեկ շաբաթյա այցով մեկնել է Մեքսիկա , որն աշխարհում երկրորդն է կաթոլիկ բնակչության թվով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20