Հակառակորդի արձակած գնդակից վնասվել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենան

Zinvor

Հակառակորդի արձակած գնդակից փետրվարի 3-ին վնասվել է Տավուշի մարզի Բերքաբերի բնակչի ավտոմեքենան: Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել, որի հետևանքով տուժել է  Բերքաբեր գյուղի բնակչի ավտոմեքենան: Վիրավորներ չկան: Արձանագրվել են անկանոն բնույթի կրակոցներ, որոնց արդյունքում վնասվել է ավտոմեքենան»,-տեղեկացրին նախարարությունից:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.