Համբերությունը երկարացնում է կյանքը

- in Հասարակություն
Jamanak mard

Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են ընտրել երկու տարբերակից, գրում է The Economic Times-ը:

Այսպես, կամավորները կարող էին անմիջապես 100 դոլար ստանալ կամ սպասել ու ավելի խոշոր գումարի տեր դառնալ: Նրանք, ովքեր նախընտրել են անմիջապես ստանալ գումարը, անհամբեր են համարվել: Գիտնականները չափել են նաև մասնակիցների քրոմոսոմների ծայրին գտնվող թելոմերների երկարությունը: Թելոմերների երկարությունից կախված է կյանքի տևողությունը և տարատեսակ հիվանդությունների ռիսկը:

Թելոմերները կարճանում են ամեն անգամ, երբ բջիջը կիսվում է: Հետևաբար, երիտասարդ մարդկանց դեպքում դրանք ավելի երկար են, քան տարեցների: Հետազոտությունը ցույց է տվել՝ անհամբեր կանանց թելոմերներն ավելի կաճ են եղել: Իսկ տղամարդկանց շրջանում այդպիսի կապ գիտնականները չեն հայտնաբերել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20