Հայաստանը Զիկա վարակից դուրս գոտում է

Armen Muradyan

«Զիկա»  վարակը տարածվում է հիմնականում մոծակի միջոցով, նման տեսակի մոծակներ Հայաստանում չեն բնակվում՝ բնակլիմայական պատճառով: 

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, որ ժողովրդի շրջանում մտահոգություն կա «Զիկա» վարակի հետ կապված:

Նախարարն ասաց, որ Հայաստանում այդ վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է, Հայաստանն այդ հիվանդությունից դուրս գոտիում է գտնվում. «Հավանական է, եթե այն երկրներում, որտեղ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը,  վարակվեն: Ինչ վերաբերում է մարդուց մարդուն անցնելուն՝ սեռական ճանապարհով, չի ապացուցվել, միայն մոծակի միջոցով է անցնում»:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.