Հայաստանում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

- in Կրթություն
Armen Ashotyan

ՀՀ կառավարությունը հաստատեց համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախագծի նպատակն է ՀՀ-ում ձևավորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության որակյալ համակարգ, որը նրանց համար կապահովի հավասար հնարավորություններ` իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, կնպաստի կրթության մեջ նրանց ներգրավմանն ու համընդհանուր ներառմանը հասարակության մեջ:

«Այդ նպատակով մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակ ցության կենտրոնների: Ինչպես նաև մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ՀՀ-ում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը»,- ասաց Աշոտյանը:

Ակնկալվում է, որ նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից կտրելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Spread the love