Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հայ զինծառայողների սպանելու մասին

- in Պաշտոնական
zenq

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայողներ են զոհվել, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ պաշտպանությ ան նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա ապատեղեկատվություն է: Նման բան չկա և լինել չի կարող, քանի որ հայկական կողմը մշտապես պատշաճ կարգով տեղեկացնում է իր կորուստների մասին»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ադրբեջանական կողմը ձախողել է հայկական կողմի դիվերսիոն փորձը և սպանել 5-7 հայ զինծառայողի:

Հակառակորդի կողմից սպանված միակ անձը զինծառայող չէ, այլ խաղաղ գյուղացի է. փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20