Հայտնի է Վահան Բաբայան-ԲՀԿ ֆրակցիա վեճի սկզբնաղբյուրը. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Վահան Բաբայան-ԲՀԿ ֆրակցիա վեճն սկսվել է այն պահից, երբ նա Միքայել Մելքումյանի ձեռից բռնած, առանց ֆրակցիային տեղյակ պահելու, հայտնվել է կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանի մոտ, թե եկել ենք նախարար դառնանք։

Այդ ժամանակ արդեն ֆրակցիայում որոշում կար՝ վերցնել խոսնակի պաշտոնը նրանից, սակայն որոշման կատարումը ձգվել է։ Նախօրեին արդեն ինքը՝ Բաբայանը, հրաժարվեց այդ ոչինչ չտվող պաշտոնից։ Հիմա ոնց՝ դո՛ւրս եք գալու ԲՀԿ-ից, դիմեցինք Վահան Բաբայանին։ «Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»։ Ասում են՝ հին օրերում, երբ «Հանրապետություն» կուսակցության Երիտթևի առաջնորդն էիք, Արամ Զ. Սարգսյանին երկտող Էիք թողել, թե «ես ընտանիք եմ պահում, դրա համար չեմ կարող ընդդիմադիր լինել»։ «Դուք նման բանի հավատո՞ւմ եք, ինչ Է՝ ես Էսքան տարի նախարար եմ աշխատել, ընդդիմադիր պատգամավոր եմ, չէ՞, այս պահի դրությամբ Էլ»։ Ոչինչ, դեռ կհասցնեք նախարար դառնալ, քանի՞ կուսակցություն եք փոխել, պարոն Բաբայան։ «Ինձնից լավ գիտեք իմ կենսագրությունը»։ Չհաշվե՞նք։ «Ոնց կուզեք»։ «Հանրապետություն», Երիտասարդական, ՄԻԱԿ և «Բարգավաճ», հիմա, որ ընդդիմանում եք ԲՀԿ-ին, չե՞ք փորձելու ՀՀԿ դառնալ։ «Բայց ինչի՞ եք այդպես մտածում»։ Որ հինգը լրանա։ «ՉԷ, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20