Հայ հրուշակագործները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Շոկոլադի սրահին

- in Տնտեսական
Shokolad

Շոկոլադի սրահը, որը կհավաքի 12 երկրից մոտ 70 մասնակցի՝ ներառյալ Հայաստանը, կանցկացվի Մոսկվայում մարտի 5-8-ը։ Այցելուները կկարողանան տեսնել շոկոլադե զգեստներով ցուցադրություն, հանդիպել աշխարհի հայտնի հրուշակագործների հետ՝ հայտնում են միջոցառման կազմակերպիչները։

Շոկոլադի սրահը կանցկացվի 5-րդ անգամ։ Այն տեղի կունենա Կռասնայա Պրեսնյա փողոցում գտնվող «Էքսպո կենտրոնում»։ Փառատոնը այցելուներին կուրախացնի բազմազան ծրագրով։

Ակնկալվում է հրուշակագործների մասնակցություն Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և այլ երկրներից։ Ցուցադրությանը կներկայացվեն նաև կակաո արտադրող երկրները։ Այցելուները հնարավորություն կունենան իմանալու, թե ինչպես է աճում կակաոյի ծառը, ինչպես է հավաքվում բերքը, չորացվում հատիկները և պատրաստվում վերամշակման։

Թվով 5-րդ սրահը կդառնա ամենախոշորը։ Նախնական գնահատականներով՝ ցուցադրություն կայցելի ավելի քան 30 հազար մարդ՝ կրկնակի ավելի, քան 2015 թվականին։

Spread the love