Հայ – ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը կբացվի առաջիկայում

- in Հասարակություն
Arm Rus

Հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնը ՀՀ-ում բացվելու է 2016 թվականի փետրվար-մարտին։ Այդ նպատակով կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կեցության, անձեռնմխելիո ւթյունների և արտոնությունների պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ կենտրոնն ազատված է լինելու հարկերից։ «Ռուսական կողմը կներդնի 34 մլն դոլար։ Արդեն այս տարի կունենանք 6 մլն դոլարի տեխնիկական միջոցներ»,- ասել է նախարարը։

Կենտրոն հիմնելու մասին համաձայնագիրը խորհրդարանում վավերացվել էր 2015թ. հունիսին։

Spread the love