Հանգստյան օրերին հանրապետությունում ինչ եղանակ է սպասվում

- in Հասարակություն
Exanak

Հանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, փետրվարի 15-ին` +9, փետրվարի 16-ին` +10, փետրվարի 17-ին +14 աստիճան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20