Հանրապետական կուսակցությունից վերջնական թեկնածուն կլինի Թրամփը

- in Ընտրություններ
Donald Tramp

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարում է, որ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության վերջնական թեկնածուն կլինի Դոնալդ Թրամփը:

Նա նաև ավելացրել է, որ ցանկացած դեպքում, վերջնական ընտրություն այդ պլանում պետք է անեն հանրապետական ընտրողները:

Միևնույն ժամանակ` ABC-ի տվյալներով, հինգշաբթի օրը Քլինթոնը իր կողմնակիցներին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որտեղ խնդրել է չթուլացնել իրեն աջակցությունը նախագահական քարոզարշավի ամենավճռորոշ պահին:

«Ես երկար ժամանակ է, ինչ ասում եմ, որ Թրամփը կատակ չէ, և այժմ նա դառնում է Հանրապետական կուսակցության ավելի ու ավելի հավանական թեկնածուն»,- գրել է նախկին պետքարտուղարը իր ուղերձում:

Այնտեղ նաև նշել է, որ մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի հանրապետականներին թույլ չտա մտնել Սպիտակ տուն` հատկապես, երբ դա վերաբերվում է «մարդու, որը գրավում է ամբոխին՝ մեքսիկացիներին անվանելով հանցագործներ և առաջարկելով արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20