Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

- in Հասարակություն
Exanak

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 2-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 28-ին սպասվում է անձրև: Մայրաքաղաքում փետրվարի 27-ի ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան, փետրվարի 28-ին` +15, փետրվարի 29-ին` +18, մարտի 1-ին` +18, մարտի 2-ին` +20 աստիճան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20