ՀԱՊԿ երկրներում անվտանգության վիճակն ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայում

- in Հասարակություն
Bordyuja

ՀԱՊԿ երկրերում անվտանգության հետ կապված իրավիճակն այժմ ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայի որոշ պետություններում՝ կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ 

«Ընդհանուր եզրակացություն անելու դեպքում, իմ կարծիքով, իրավիճակը մեր պետություններում ավելի կայուն է և կանխատեսելի, քան Արևմտյան եվրոպայի մի շարք երկրներում»,- հայտարարել է նա լրագրողներին։

Կազմակերպության ամբողջ գործունեությունն անցած տարի ուղղվել է ՀԱՊԿ-ի կազմի մեջ մտնող երկրների կայունության և անվտանգության ապահովմանը՝ ընդգծել է Բորդյուժան։

Spread the love