Հաստատվել է մանկավարժական համալսարանը վերակազմավորելու նախագիծը

- in Կրթություն
Armen Ashotyan

Երևանի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարության որոշմամբ վերակազմավորվելու է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության փետրվարի 4-ի նիստում նշեց, որ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի համալսարանի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը և հնարավորություն կտա ընդլայնել ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը:

«Համալսարանի այսօրվա կազմակերպաիրավական կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ընդլայնելու ձեռնարկատիրական գործունեության տեսակները և ծավալները: Խնդրի լուծման դժվարությունը կայանում է նրանում, որ համալսարանի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիսզգալի նախնական ներդրում պահանջող նշված բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում, իսկ համալսարանի կարգավիճակը հնարավորություն չի տալիս որոշակի սահմանված կարգով ներգրավելու արտաքին ներդրողների: Հարցն ավելի արդիական է դառնում այսօրվա դրությամբ ՀՀ բուհերում ուսանողների թվի նվազեցման պարագայում»,- ասաց Աշոտյանը: Նշված և այդ կարգի այլ սահմանափակումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գտնում է, որ նպատակահարմար է համալսարանի ՊՈԱԿ կազմակերպաիրավականկարգավիճակը վերակազմակերպել հիմնադրամի, նկատի ունենալով նաև հետևյալ հանգամանքները: Մասնավորապես, ակնկալվում է, որ վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործելու իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ի նպաստ կրթության և գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: Միաժամանակ, պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը, պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթությանֆինանսավորումը պետական բյուջեից:

Ըստ ԿԳՆ-ի, պետք է հաշվի առնել նաև այլ երկրների դրական փորձը, որտեղ բուհերը հիմնականում գործում են հիմնադրամի կարգավիճակով և որով ապահովում է նաև բուհերի ինքնուրույնությանև ինքնակառավարման հռչակված սկզբունքները:

ՊՈԱԿ-ից որպես հիմնադրամ վերակազմակերպելու դեպքում համալսարանին նաև հնարավորություն կտրվի պահպանելու և զարգացնելու իր ուսումնագիտական ներուժը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին մշտապես հաղորդակից դարձնելու պրակտիկայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև կնպաստի կրթության որակի բարելավմանը:

Spread the love