Հարձակվել են գործարարի վրա և հրկիզել նրա ավտոմեքենան

Danakaharutyun

«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան՝ ժամը 19-ին, Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա:

Աշտարակի խճուղում, «Կարմիր խաչի» գրասենյակի մոտ, վրացական պետհամարանիշներով արծաթափայլ «Օպել-Աստրա» ավտոմեքենան, լուսարձակներով ազդանշաններ տալով, կանգնացրել է գործարարի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենան: Ապա երկու հոգի, իջնելով ավտոմեքենայից մոտեցել են ու դանակի սպառնալիքով գործարարից գումար պահանջել:

Ալեքսեյ Ալեքսանյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, բայց հարձակում գործողները ինչ-որ առարկայով հարվածել են նրա գլխին, հրկիզել ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.