Հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին

Serj Sargsyan

2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշում է.

«….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:

Սրանով Ա. Սարգսյանը հրապարակավ հայտարարել է որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկատվության՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործի բացահայտման համար հնարավոր բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել, և կարիք կա հարցաքննելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի փետրվարի 9-ին էլեկտրոնային և փոստային առաքման եղանակներով գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, որով պահանջել է իրավական գնահատական տալ հրապարակված նյութում նշված տեղեկությանը, հարցաքննել Սերժ Սարգսյանին՝ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, ինչպես նաև վերոնշյալ նյութում հրապարակված տեղեկությունների շրջանակներում հարցաքննել ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20