Հեղափոխական Պինոչետի նախագահական համակարգը

Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջագայություն է կատարել Լատինական Ամերիկա՝ այցելելով Չիլի, Պերու և Էկվադոր:

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն հինգդարյա պատմություն ունի: Երկրի թվով 17 մլն բնակիչներից 6 մլն-ը ապրում են այստեղ:

Չիլին առաջին լատինաամերիկյան պետությունն է, որը ընդունել է Թուրքիայի Հանրապետությունը:

Տեղի թուրք բնակչության խոսքերով՝ չիլիացիները մինչև վերջերս ոչինչ չեն իմացել թուրքերի մասին: Առաջին հերթին դա բացատրվում է նրանով, որ «Turcos» են անվանել Մերձավոր Արևելքից եկած բոլոր այն մարդկանց, որոնք ժամանել են Չիլի թուրքական անձնագրերով:

Թուրքերին ավելի լավ ճանաչելու հնարավորությունը չիլիացիները ձեռք են բերել վերջերս՝ թուրքական սերիալների շնորհիվ, որոնք տեղի բնակչությունը դիտում է մեծ հետաքրքրությամբ:

Դա խոսում է նաև Թուրքիայի ֆիլմարտադրության մասին, սակայն կառավարական ոլորտում Թուրքիան զիջում է Չիլիին:

Պետության ռազմական հեղաշրջմանը Չիլին ավելի վաղ է ծանոթացել և ի տարբերություն Թուրքիայի՝ կարողացել է հաղթահարել այդ շրջանը առանց համակարգային ճգնաժամ ապրելու:

Երկրի ղեկավարումն իրականացվում է նախագահական համակարգի հիմքի վրա: Պատգամավորների պալատից և Սենատից բաղկացած Կոնգրեսը կատարում է օրենսդիր և կառավարական գործառույթները: Ժողովրդի կողմից ընտրված նախագահը ղեկավարում է և պետությունը, և կառավարությունը: Նա ղեկավարում է ընդհանուր քաղաքականության և դրա կյանքի կոչման ընթացքը:

Թուրքիայի խրոնիկ ընդդիմության կարծիքով՝ այդպիսի համակարգը կոչվում է բռնապետություն: Այդուհանդերձ, համակարգն արդեն պատրաստ է: Այդ համակարգը մտցվել է 1980թ. սահմանադրության ընդունման հետ, որը կատարվել է 1973թ. իշխանության եկած և 17 տարի կառավարած Պինոչետի նախաձեռնությամբ:

Իսկ ինչի՞ է հանգեցրել այդ համակարգը: Դա հասկանալու համար հարկ է միայն նշել թե ով է հիմա ղեկավարում Չիլին: Դա Միշել Բաչելետն է՝ կին, ում համար 2014թ. քվեարկել է ընտրողների 62%-ը: Միշել Բաչելետը հեղաշրջման զոհ է: Նրա հորը կտտանքների են ենթարկել և սպանել են Պինոչետի օրոք: Ինքը՝ Միշելը, մոր հետ միասին տարիներ շարունակ տառապել է տեղի դաժանություններից և նրան աքսորել են երկրից: Այլ խոսքերով՝ այսօր հեղափոխական Պինոչետի նախապատրաստած նախագահական աթոռը զբաղեցնում է մի հայրենասեր, ով դարձել է Պինոչետի ռեժիմի զոհը:

Եթե դուք վստահում եք ինքներդ ձեզ, եթե հավատում եք, որ ձեզ կվստահի ժողովուրդը, եթե ձեր կառավարման համակարգը, վերջին հաշվով, հիմնված է ժողովրդի կամքի վրա, ապա նույնիսկ եթե այն երբևէ եղել է մի «հեղաշրջողի պատվեր», այն կկարողանա շատ արագ վերադառնալ իր ճանապարհին և ծառայել ժողովրդի բարեկեցությանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.