Հերթական նորածնի մահվան դեպքն է գրանցվել

Cnndkan

Հերթական անգամ նորածնի մահվան դեպքն է գրանցվել, որի մեջ ծնողները մեղադրում են բժշկին:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին «Արտաշատ»-ի ԲԿ-ում ծնված և նույն օրը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածնի մահվան դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և կատարվում է հետաքննություն:

30-ամյա Սիմա Եփրեմյանը հունվարի 30-ին Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, և նույն օրը նորածինը տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ, սակայն փետրվարի 7-ին երեխան մահացել է:

Ծնողները նորածնի մահվան մեջ մեղադրում են «Արտաշատ» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգին, ով, ըստ նրանց, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով էլ իրենց նորածինը մահացել է:

Ըստ NEWS.am-ի՝ մահացած նորածինը ամուսինների 3-րդ զավակն էր, ծնողները պնդում են, որ երեխան տոտիկային դիրքով է եղել, սակայն կնոջը կեսարյան հատմամբ չեն ազատել:

Իսկ բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը լրատվամիջոցին հայտնել է, որ տոտիկային դիրքը դեռևս ցուցում չէ կեսարյան հատման համար, պտուղն էլ 2 կգ 600 գրամ է եղել, սակայն ԲԿ-ի տնօրենը հավելել է, որ ծննդաբերությունը ընթացել է շատ ծանր, իսկ երեխայի մահվան պատճառը հայտնի կլինի փորձաքննությամբ:

Spread the love