Հիլարի Քլինթոնի օգտին չքվեարկող կանանց համար դժոխքում հատուկ տեղ կա

Hilari Qlinton

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, նաև ամերիկացի ֆեմինիստուհի Գլորիա Սթեյնեմը քննադատել են երիտասարդ կանանց, որոնք մտադիր չեն ԱՄՆ նախագահի ընտրություններում քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին:

UPI-ի հաղորդմամբ՝ այս մասին Օլբրայթը հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին նախընտրական հանրահավաքում:

Նրա խոսքով՝ միայն Քլինթոնը կարող է իրական քաղաքական հեղափոխություն անել ԱՄՆ-ում:

«Մենք կարող ենք պատմել մեր պատմությունն այն մասին, թե կանանց համար որքան ծանր է բարձրանալ կարիերայի աստիճանով: Ձեզնից շատերն անցել են դրա միջով»,- ասել է Օլբրայթը:

«Այն կնոջ համար, որը մյուսին չի օգնել, հատուկ տեղ կա դժոխքում»,- հավելել է Օլբրայթը:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ նախագահական ընտրարշավն իրեն այլ մարդ է դարձրել:

«Ես զարմանալի փորձ ձեռք բերեցի և, դրա միջով անցնելով երկու անգամ, կարծում եմ՝ դարձա այլ մարդ»,- ասել է Քլինթոնը Նյու Հեմփշիր նահանգում հաջորդ շաբաթ նախատեսվող առաջնային ընտրություններից առաջ:

Քլինթոնը խոստովանել է, որ պետքարտուղարի պաշտոնն օգնել է իրեն շատ բան հասկանալ և վստահություն ներշնչել, որ կարելի է կատարել աշխատանքի յուրաքանչյուր տարրը:

Նախկին պետքարտուղարի կարծիքով՝ այժմ եկել է ժամանակը, որ և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատներն անհանգստացած են այն հանգամանքով, որ էկոնոմիկան չի աշխատում իրենց օգտին, ինչպես և մեր կառավարությունը, ինչը առաջացնում է զայրույթ և հիասթափություն:

Քլինթոնը հայրենակիցներին կոչ է արել հասկանալ, որ զայրույթը նախագիծ չէ, և պետք է շարունակել աշխատել:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.