ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն. «Հրապարակ»

- in Մամուլ
HYD Serzh

«Հրապարակ»  թերթը գրում է. Կոալիցիոն բանակցությունները կհանգուցալուծվեն այս շաբաթվա վերջին, հավանաբար՝ ուրբաթ օրը: ՀՀԿ խորհրդի նիստից հետո պաշտոնապես կհայտարարվի համագործակցության մասին։

Թեպետ մոտ 2 ամիս Հրանտ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե միայնակ են բոլոր հարցերը քննարկել, բայց հայտարարություններով ցույց կտան, թե կուսակցականների հետ քննարկման արդյունքում է որոշում կայացվել:

Ի դեպ, երեկվա դրությամբ 3 նախարարական պորտֆելի և 2 մարզպետի պաշտոնի մասին էր խոսվում, էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարություններից բացի, կարծես որոշում է կայացվել նաեւ կրթության և գիտության նախարարության հարցում, ՀՅԴ-ին կհասնեն նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը: ՀՀԿ-ն որոշեց Գեղարքունիքը պահել իրեն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20