ՀՀԿ-ում առաջիկայում «մե քեֆ, մե ուրախություն» կլինի, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

- in Մամուլ
Serzh Sargsyan

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ-ում առաջիկայում «մե քեֆ, մե ուրախություն» կլինի, որին կմասնակցի նաև Սերժ Ազատիչը. լույս են տեսել Արտաշես Մամիկոնիչի հերթական` «Տագնապի և հույսի ժամանակները» և «Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել…» գրքերը:

Առաջինում Գեղամյանի 2014-15թթ. ելույթները, հոդվածներն ու հարցազրույցներն են։ Գրքի շապիկն էլ «ինքնատիպ է»՝ հայոց անմոռուկն է, ծաղկի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ ծաղկի «թերթիկները» Եղեռնի 100-ամյակի առիթով Հայաստան ժամանած Վլադիմիր Վլադիմիրովիչը` անմիջապես Սերժ Սարգսյանի գլխավերևում, կողքը՝ Օլանդը և մնացյալ բարձրաստիճան հյուրերը: Հաջորդ քերթվածքն էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակութան ղեկավար Գեղամյանի երկու հոդվածներն են՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և, իհարկե, ռուսերեն, «անգամ թուրքերեն» թարգմանված, բաժանված աշխարհով մեկ` 500 հասցեատիրոջ:

Պարոն Գեղամյան, բա ո՞վ է ֆինանսավորել էս գեղեցիկ, էսքան թանկարժեք, էսքան ինքնատիպ հրատարակությունները: «Ինքս»: Որտեղի՞ց Ձեզ այդքան փող: «1991-95թթ. ես բիզնես եմ ունեցել, հետագայում ես հասկացա, որ իմ տարերքը քաղաքականությունն է և ոչ թե բիզնեսը: Հետո էլ՝ Դուք մոռանում եք, որ ԱԺ պատգամավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, և, երրորդը, Դուք մոռանում եք, որ մենք խորհրդարանում ունենք շատ պատկառելի անձնավորություն` համեստափայլ մի դեմք, որը հրատարակչության տնօրենն է, և մեր հարգարժան Վրեժ Վարանցովիչն ինքնարժեքով է այս կարևոր գրքերը տպագրել»: Խոսքը «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանի մասին է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20