ՀՀԿ-ում կանխազգում են՝ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հետ «մերձեցմամբ» զոհասեղանին է դնում իրենց. «Ժողովուրդ»

- in Մամուլ
HHK

«Ժողովուրդ» թերթը գրում է. Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին:

ՀՀԿ-ում կանխազգում են, որ Սերժ Սարգսյանն այս «մերձեցմամբ» հերթական մեծ բլեֆն է սկսում, որի արդյունքում պատրաստվում է զոհասեղանին դնել իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների` իր իշխանությունն ամրապնդելու համար: Քանի որ ոչ ոք չգիտի, թե իրենցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի», ամեն դեպքում ինքնապաշտպանության բնազդով սկսել են ուղիներ փնտրել՝ «մերձեցումը» տապալելու համար:

Հնաբնակ ՀՀԿ-ականները համոզված են, որ եթե իրենց հաջողվի այնպես անել, որ կոալիցիոն սկզբունքով նշանակված դաշնակցական նախարարները ձախողվեն, ապա Սերժ Սարգսյանն իրենց կվերարժևորի: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են, թե երբ են դաշնակցական նախարարները նշանակվելու, որպեսզի նրանց դեմ աշխատեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20