ՀՀ Մարդու իրավունքների IV պաշտպան կդառնա Արման Թաթոյանը

- in Ով ով է ...
Arman Tatoyan

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովուոմ տեղի ունեցավ ՄԻՊ թեկնածուի փակ գաղտնի քվեարկություն:

Հինգ ձայն ստացավ Զարուհի Փոստանջյանը: Նարեկ Ալոյանը ստացավ երկու ձայն: Իսկ ՀՀԿ-ի թեկնածուն ստացավ յոթ ձայն:  Ըստ էության ԱԺ լիագումար նիստում կներկայացվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (11/2013թ. – մինչ օրս) Հիմնական գործառույթները՝

• խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովում.

• պատասխանատու ներկայացուցիչ ԵԽ և ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում

• քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխման հարցերի համակարգում.

• թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում Արդարադատության նախարարությանն առնչվող հարցերի համակարգում.

• ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության դեմ պայքարի ոլորտի օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների համակարգում.

• թվարկված ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ (11/2013թ. – մինչ օրս) Հիմնական գործառույթները՝

• մասնակցություն Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ ներկայացված գանգատների քննությանը.

• ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ դիրքորոշումների մշակման ապահովում, դրանց ներկայացում Ներկայացուցչի հաստատմանը և դատարան.

• Եվրոպական դատարանի վճիռների կատարման ապահովում (ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ).

• ԵԽ Նախարարների կոմիտեի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողության ստորաբաժանման հետ աշխատանքների համակարգում.

• մասնակցություն ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին՝ կապված ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինություն (I) (ք. Ստրասբուրգ) ԵԽ ծրագրի միջազգային խորհրդական (03/2013թ. – մինչ օրս) Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով Հիմնական գործառույթները՝

• ուսուցումներ ՌԴ ՀԿ-ների առաջատար փորձագետների համար՝ կապված քրեակատարողական հիմնարկներ և ձերբակալվածների պահման վայրեր մոնիտորինգայի այցելությունների հետ.

• ուսուցման ծրագրերի և ուսումնաական նյութերի մշակում ՌԴ ՀԿ-ների համար: ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն Դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ (2005թ. – մինչ օրս)

Դասավանդվող առարկաները՝

• ՀՀ քրեական դատավարություն (2005 – 2012թ.)

• Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները քրեական դատավարությունում (2009 – 2012թթ.)

• Արդարադատության համակարգը ՀՀ-ում

• Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում

Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA) Դասախոս (2013թ. – մինչ օրս)

Դասավանդվող առարկաները (անգլերեն լեզվով)՝

• ՀՀ արդարադատության համակարգի ներածություն

• Մարդու իրավունքների ներածություն

ՀՀ արդարադատության ակադեմիա Դասախոս (2014թ. – մինչ օրս)

Դասավանդվող առարկաները՝

• Քրեական դատավարության արդի հիմնահարցերը, ՀՀ քր. դատ. օր. նախագիծ (2014թ.)

• Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները (2015թ. – մինչ օրս)

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (CPT) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (2011 – 2013թթ.)

Հիմնական գործառույթները՝

• մոնիտորինգային այցելություններ ԵԽ պետությունների ազատությունից զրկման վայրեր

• մասնակցություն կոմիտեի զեկույցների կազմմանը.

• ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերով հատուկ աշխատանքային խմբի անդամ:

ՀՀ հակակոռուպցիոն նոր հայեցակարգը մշակող աշխատանքային խումբ

Աշխատանքային խմբի անդամ (2013 – 2014թթ.)

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող

Կրթություն

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Իրավունքի դպրոց (UPenn Law), Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Իրավունքի մագիստրոս (08/2012 – 05/2013 թթ.)

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց, Ֆիլադելֆիա, ԱՄՆ

«Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր (09/2012 – 12/2012 թթ.)

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (UPenn Law), Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Պատվավոր մագիստրոս (Հավաստագիր, 04/2013թ.)

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ (2004 – 2007թթ.)

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Իրավագիտության մագիստրոս, գերազանցության դիպլոմ (2002 – 2004թթ.)

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Իրավագիտության բակալավր, գերազանցության դիպլոմ (1998 – 2002թթ.)

Գիտական աստիճանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու «Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» (ռուսերեն լեզվով, 06/2007թ.), ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհուրդ

Գիտական կոչումը՝

դոցենտ Շնորհված է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ և հաստատված է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից (12/2011թ.)

Հիմնական ձեռքբերումները

Ա.Թաթոյանի անմիջական ղեկավարությամբ՝

• ՀՀ քրեական օրենսդրության շրջանակներում խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի համապատասխանեցում միջազգային չափանիշներին:Խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:

ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում նախատեսվել է առանձին հանցակազմ մասնավոր սուբյեկտների միջև ուժեղ հոգեկան կամ ֆիզիկական տառապանք պատճառելու համար: Խոշտանգումը դարձել է հանրային հետապնդման գործ: Հստակեցվել է քրեական պատասխանատվությունը քրեական հետապնդման մարմինների կողմից բռնության դրսևորման դեպքերի համար քրեական պատասխանատվությունը:

• Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համակարգի ներդրում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Զգալիորեն ընդլայնված է իրավունքների ցանկը, նախատեսված է հնարավորություն ստանալու հատուցում՝ չսահմանափակված որևէ չափով:

• Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական առավել արդյունավետ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իրավական մեխանիզմի կատարելագործում՝ օրենքում և կառավարության մի շարք որոշումների կատարված փոփոխությունների արդյունքում:Մասնավորապես նախատեսվել է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին պաշտպանների հետ տեսակցության, քրեական գործի հետ չկապված հարցերով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն: Երաշխիքներ են սահմանվել պաշտպանությունը ստանձնելու նպատակով այցելության եկած փաստաբանների համար:

• Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Նախագիծը վերջնական քննարկվել է ԱԺ հանձնաժողովում: Նախագծում նախատեսված են որակապես նոր լուծումներ՝ ուղղված քրեական դատավարությունում կալանովրման նվազեցմանը, պաշտպանության կողմի հնարավորությունների ընդլայնմանը, դատական վերահսկողության սահմանների ընդլայնմանը, փաստացի ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների նվազագույն ծավալի սահմանմանը և այլն:

• Քրեական նոր օրենսգրքի նախագիծ: Կառավարության որոշմամբ նախագծի հայեցակարգի հաստատումից հետո մշակվել է քրեական նոր օրեսգրքի նախագծի տեքստը, որն արդեն շրջանառությունից հետո գտնվում է ամփոփման փուլում: Քննարկման փուլում է գտնվում ՀԿ-ներից օրերս ստացած հատուկ առաջարկների փաթեթը: Նախագծում նախատեսված են որակապես նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են ազատազրկումը բացառիկ պատժատեսակ դարձնելուն և ազատազարկնան հետ կապ չունեցող պատիժների խթանմանը:

• Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ: Նախագծի հայեցակարգի հիման վրա ներկայում մասնագետների խմբի կողմից մշակվում է նախագծի տեքստը: Նախագիծն ամբողջությամբ հիմնված է դատապարտյալների և կալանովրավծների վարքագծի ռիսկային և անհատական գնահատման և միջազգային այլ սկզբունքների վրա:

• ՀՀ քրեական օրենսգրքում ԳՐԵԿՈ-ի չափանիշների հիման վրա հակակոռուպցիոն երաշխիքների ամրապնդում: Այս փոփոխություններն ուղղված են կաշառք տալու համար քրեական պատասխանատվության կատարելագործմանը, կոռուպցիոն գործոնների բացառմանը:

• Դատավորի վարքագծի կանոնների կատարելագործում: Կանոնները ԵՄ չափանիշների հիման վրա այլևս ամրագրված են Դատական օրենսգրքում: Հստակեցվել է դատական օրենսգրքի և դատավորների վարքագծի կանոնագրքի հարաբերակցությունը:

• Նախարարության համակարգում ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու խոշտանգումների կանխարգելման չափանիշների ներդրմանն ուղղված՝ ՄԻԵԴ վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման հատուկ բաժնի ստեղծում (05/2014թ.): Բաժինն իր գործառույթներով համարվում է ԵԽ լավագույն փորձի օրինակ:

• ԵԽ արտարհերթ աջակցությամբ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչության պաշտոնական կայքի ստեղծում՝ www.agent.echr.am հասցեով: Նպատակուղվված է ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների չափանիշների ներդրմանը:

Կայքը միակն է ԵԽ ողջ տարածքում, և ԵԽ Նախարարների կոմիտեի քարտուղարության կողմից որոշվել է կոմիտեի 2015թ. զեկույցում այն, որպես լավագույն փորձի օրինակ, առաջարկել նաև մյուս պետություններին.

• Հայաստանում վատ վերաբերմունքի (խոշտանգումների) կանխարգելման նոր ծրագրի մեկնարկ (2015-2017թթ., շարունակվող, ԵԽ երևանյան գրասենյակի կողմից): Ծրագրի շրջանակներում արդեն փորձաքննության են ենթարկվել ՀՀ օրենսդրության՝ ազատությունից զրկման մեխանիզմների հարցը: Ներկայացված առաջարկները իրացվել են նախագծերում: Ակնկալվում է նաև գրավոր եզրակացություններ:

• Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ խտրականության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ: Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ:

Spread the love