ՀՀ ռուսական ավիաբազան համալրվում է ինքնաթիռների և ուղղաթիռների հերթական խմբաքանակով

Inqnatir

Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան համալրվում է չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով (4 միավոր), արդիականացված ՄիԳ-29Ս-ով և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռով, որոնք ենթարկվել են հիմնանորոգման: Առաջիկա օրերին ավիատեխնիկան ռազմատրանսպորտային ավիացիայի օգնությամբ Կրասնոդարի մարզից կտեղափոխվի Երևան:

Առաջիկայում 4+ սերնդի ճակատային կործանիչները ևՄի-8ՄՏ ուղղաթիռը կհավաքվեն միավորման ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից և կգործարկվեն: Միավորման օդաչուները կսկսեն ՄիԳ-29 կործանիչների փորձարկումները մարտի կեսից, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

ՄիԳ-29Ս հիմնական տարբերությունն այն է, որ նրա վառելիքի բակը 240 լ ավելի շատ վառելիք է տանում, այն հագեցած է օդաչուի կատապուլտի համար նախատեսված արդիականացված նստատեղով, մարտական բեռնվածությունը հասցված է 4 հազար կգ, արդիականացված է նաև ռադիոտեղորոշիչ սարքը:

Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ ավիաբազայի ինժեներատեխնիկական կազմը սկսել է պատրաստել հատուկ հագեցվածության կայանատեղիներ նոր ավիացիոն տեխնիկայի համար, այդ թվում հատուկ հավաքվող-ապամոնտաժվող մոդուլներ ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.