Հոգա քո շան մասին. Շան կերակրումը

shun

Մաս I. Կերաման

Շանը որդեգրելուց առաջ հարկավոր է նախապատրաստել կերաման ու ջրաման: Այն պետք է լինի շան չափերին համապատասխան, այսինքն՝ շան դունչը պետք է կախելու դեպքում հասնի ամանին առանձ դժվարության, և կերամանը չպետք է այնքան մեծ լինի, որ Ձեր ընտանիքի նոր անդամը դժվարանա դրանից օգտվել: Այն պետք է լինի կերամիկական կամ մետաղական, անպայման էկոլոգիապես մաքուր նյութերից: Ոչ մի դեպքում մի գնեք շան համար պլաստիկե կերամաններ կամ կիրառեք արդեն օգտագործված պլաստիկե տարա, դրանք վտանգավոր են ինչպես մարդու, այնպես էլ կենդանու կյանքի և առողջության համար:

Ամանը հարկավոր է տեղադրել այնպիսի տեղում, որը Ձեր ոտքի տակ չէ, և շան համար այնտեղ սնվելը հարմար կլինի: Օրինակ՝ պետք չէ ամանը դնել դռան ետևում կամ սեղանի տակ, այլ շան շարժվելուն հարմար որևէ անկյունում:

Կերամանի ու ջրամանի համար տեղ ընտրելիս հիշեք, որ այն պետք է չտեղաշարժվի: Դա կարևոր է նրանով, որ շունը միշտ հսկում է իր սնվելու վայրը, այն պաշտպանում է կողմնակի մարդկանցից, կարող է հարձակվել, եթե որևէ մեկը ներխուժի իր տարածք: Ուստի, եթե Դուք նրա համար չընտրեք մեկ անփոփոխ վայր՝ ինքը դա կանի Ձեր փոխարեն, ու չի բացառվում, որ նրա ընտրած տարածքը Ձեր ընտանիքի անդամների համար գոհացուցիչ կլինի: Ուստի՝ սնվելու վայրը պիտի լինի անփոփոխ: Բացի այդ, եթե Դուք շանը սովորեցնում եք մշտապես սնվել նույն տեղում ու նույն ամանից՝ դրանով նաև կարգապահություն եք ձևավորում կենդանու մոտ:

Շան կերամանն ու ջրամանը, ինչպես Ձեր սպասքը, նույնպես հարկավոր է լվանալ: Ամեն անգամ, երբ կերամանը դատարկվում է՝ այն լվացեք ու չորացրեք, ու միայն դրանում ավելացրեք թարմ սնունդը: Ջրամանը պետք է լվանալ ամեն օր ու թարմացնել ջուրը:

Եթե Ձեր շունը սիրում է Ձեզ հետ ճանապարհորդել, ապա նրա համար նախատեսեք հարմարավետ կերաման, որի բերանը հնարավոր է փակել, ու ջրաման, որոնց բազմազան տեսակները վաճառվում են հատուկ կենդանիների համար նախատեսված խանութներում: Դրանք նույնպես պետք է լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.