Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել Ուռուցքաբանության կենտրոնի կառուցման պատասխանատուներին

- in Պաշտոնական
Hovik Abrahamyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:

Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20