Ձերբակալման պահին Պերմյակովը դողում էր, ուզում էր լացել լինել

Permyakov

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, այսօր՝ փետրվարի 12-ին, շարունակվում է Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:

Այս անգամ ևս, ինչպես նախորդ երկու դատական նիստերի ընթացքում, դատաքննական փուլի շրջանակներում հարցաքննվում են գործով վկաները:

Պայմանագրային զինծառայող Ստյոպա Սումբուլյանը դատարանում պատմել է, թե ինչպես է ուղեկալի դիտարկման աշտարակից գիշերը 12-ի սահմաններում սահմանային գոտում լապտերից լույս նկատել: Այդ մասին տեղյակ է պահել կապիտան Խաչատրյանին: Երբ արդեն կապել են սահմանախախտի ձեռքերն ու ոտքերը, մոտ 5-10 րոպե հետո ուղեկալից եկել է օպերատիվ խումբը և տարել նրան:

Վկան պատմել է, որ ձերբակալման պահին Պերմյակովը դողում էր, կարծեսուզում էր լացել և վրայից ծխախոտի ծխի հոտ չի եկել:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.