ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Սիրիայում հրադադարի բանաձևը, ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը

- in Միջազգային
mak

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին:

Հրադադարի մեկնարկից անմիջապես հետո Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը հայտնել է, որ հրադադարի ռեժիմին լիովին հետևում են հակամարտության բոլոր կողմերը՝ չնայած կեսգիշերից հետո աննշան փոխհրաձգություններ են արձանագրվել Դամասկոսի և Դերաա քաղաքի շրջաններում:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մտահոգված է հակամարտության ավարտի ծրագրի հաջող իրագործմանը խոչընդոտելու փորձերից:

«Շաբաթ օրը շատ կարևոր օր կդառնա: Հավանաբար մենք շատ փորձեր կտեսնենք՝ ուղղված մեր ջանքերը զրոյացնելուն»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որը ամրագրում է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը, անվանել է լավագույն հնարավորություն՝ երկրում բռնության նվազեցման համար։

Մամլո ծառայությունում հայտնել են, որ գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ ԱԽ 2268 բանաձևի միաձայն սատարումը։

«Այդ բանաձևի լիարժեք իրագործումը՝ ներառյալ անարգել և մշտական մարդասիրական մատակարարումները, Սիրիայում դաժան բռնության կրճատման մեր լավագույն հնարավորությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձևը՝ հաջակցություն Սիրիայում կրակի դադարեցման։

Քվեարկության ժամանակ բանաձևին աջակցել են ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները։ Փաստաթուղթը հիմնված է փետրվարի 22-ին Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության վրա և սահմանում է փետրվարի 27-ի կեսգիշերից կրակի դադարեցման ռեժիմի մեկնարկ։

Փաստաթուղթը բոլոր կողմերից, որոնց վրա տարածվում է կրակի դադարեցման ռեժիմը, պահանջում է պահպանել պարտավորությունները, ինչպես նաև Սիրիայի աջակցման միջազգային խմբի անդամներին կոչ է անում կիրառել իր ազդեցությունը կողմերի վրա՝ կրակի դադարեցման ռեժիմի իրագործումն ապահովելու համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20