Մարդու իրավունքների չորրորդ պաշտպան կդառնա Արման Թաթոյանը

Arman Tatoyan

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է։

Վերջինս քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ է։ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագրով ուսանել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես-դպրոցում։

Անկուսակցական է, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առայժմ ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ մեկ առաջարկություն. անկուսակցական Էդմոն Մարուքյանն առաջարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ տեղի է ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը, քարտուղար՝ Թևան Պողոսյանը»,- ասաց Սահակյանը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.