«Մարտի 1-ին հանրահավաք չի լինի, կլինի հավաք-երթ»

hak

Մարտի 1-ին հանրահավաք չի լինի, այլ կլինի հավաք-երթ: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մարտի 1-ին ժամը 18:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հավաք կլինի, որի կազմակերպիչներն են «Նոր Հայաստան»-ը, ՀԺԿ-ն և ՀԱԿ-ը: Այդ օրը հանրահավաք նախատեսված չէ, այլ կլինի հավաք-երթ դեպի Մյասնիկյանի արձանի մոտ և ծաղկադրում: Հանրահավաք չի լինելու, քանի որ հաշվի են առել մարտի 1-ի զոհերի հարազատների ցանկությունը և չեն ցանկացել մարտի 1-ի հանրահավաքն օգտագործել քաղաքական ծրագրով հանդես գալու համար»,- մանրամասնել է Արամ Մանուկյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20