Մարտի 7-ը ոչ աշխատանքային օր կլինի

- in Հասարակություն
Axjik

ՀՀ կառավարությունը հաստատեց մարտի 7-ի աշխատանքային օրը մարտի 12-ին տեղափոխելու հարցը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի նիստում հումորվ նշեց, որ որոշումը պայմանավորված է մարտի 8-ի՝ Կանանց տոնով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս հարցը վիճելի է իր համար և ակնկալում է կառավարության անդամների կարծիքները: Սակայն գործադիրի անդամները դիրքորոշում չարտահայտեցին և կառավարությունը միանձնյա հաստատեց որոշումը: «Կարծես բոլորիդ համար հաճելի էր այս որոշումը»,- կատակել է վարչապետը:

Այսպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս` մարտի 5, 6, 7, 8` փոխարենը աշխատելով մարտի 12-ի շաբաթ օրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20