ՌԴ. Մենք չենք ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնող քայլ

Ilham Aliev

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։

Ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Զախարովային ասել է, որ Ռուսաստանի կողմից 1921 թվականին ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումը կանդրադառնա նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաև Ադրբեջանի շահերը։

Ի պատասխան՝ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները և չեն անի որևէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.