Մեր համբերության բաժակը լցվում է. Էրդողանը՝ վերջին ահաբեկչության մասին

- in Հասարակություն
Erdoghan

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության նման հարձակումները, որոնք ուղղված են մեր ազգի միասնության և իրավահավասարության դեմ, միայն համախմբում են մեզ չար ուժերի դեմ պայքարում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

«Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը չի քննարկվում, մենք կօգտագործենք մեր իրավունքներն ամենուր և միշտ, երբ անհրաժեշտ համարենք»,- ասել է նախագահը։

Նախագահ Էրդողանը նշել է, որ ահաբեկչությամբ թուրք ժողովրդին վախեցնելն անհնար է։

«Մենք չենք շեղվի ահաբեկչության դեմ պայքարի ուղուց և կշարունակենք այն ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Մեր կրած զոհերը լցնում են մեր համբերության բաժակը»,- հավելել է Էրդողանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20