Միգուցե հաշտվե՞լ թուրքերի հետ, ահա այս կապակցությամբ

Erdoghan Putin

Տարածաշրջանում համառ ու համոզիչ քրդական պետություն է ձեւավորվում: Ներկայում Արեւմտյան պետություններից ու ԱՄՆ-ից բացի այդ գաղափարից նաեւ Ռուսաստանն է բռնվել:

Քրդական պետության ստեղծումը հավանաբար հարմար ու արդյունավետ լծակ կդառնա տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականությունում, եւ դրան կապված կլինեն այն բոլոր պետությունները, որոնք դերի են հավակնում Մերձավոր Արեւելքում:

Ժամանակի հետ այդ խաղի մեջ կմտնեն նաեւ այն պետությունները, որոնք տարածաշրջանում բավարար չափով դեռ չեն հաստատվել, նախեւառաջ, Չինաստանը:

Վերջերս Եվրախորհրդարանում համաժողովի ժամանակ քրդերը որոշակի նյութեր են ներկայացրել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում: Հարցին, թե դա ինչ է նշանակում, պատասխան չի եղել:

Միգուցե այդ կապակցությամբ հաշտվե՞լ թուրքերի հետ, կամ էլ ամերիկյան քաղաքականության ցանցային կառույցներ մտնել ժամանակին քրդերի վրա ազդելու համար: Միգուցե այդ ժամանակն արդեն եկե՞լ է: Ով ռիսկի է դիմում, երկրորդ հնարավորության իրավունք ունի:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.