ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի գույքն ու եկամուտները

- in Ով ով է ...
Arman Tatoyan

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներից մեկն է, առաջադրվել է Հանրապետական խմբակցության կողմից: Նա պաշտոնը ստանձնել է 2013 թ.-ին:

iravaban.net-ի փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15,9 մլն ՀՀ դրամ, 5550 ԱՄՆ դոլար և 8500 եվրո: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունեցել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS RX 330, որը 2014թ.-ին վաճառել է 5,8 մլն ՀՀ դրամով: Պարոն Թաթոյանը եվրոյով նույնպես եկամուտներ է ունեցել՝ աշխատավարձի տեսքով, օրինակ՝ 2013թ.-ին՝ 15 հազար եվրո:

2014թ.-ի սկզբում ՄԻՊ թեկնածուի դրամական միջոցները կազմել են 15,3 մլն ՀՀ դրամ, 3500 ԱՄՆ դոլար և 8500 եվրո, իսկ վերջում կտրուկ նվազել՝ հասնելով՝ 700 հազար ՀՀ դրամի և 4 հազար եվրոյի:

2014թ.-ին բարձրաստիճան պաշտոնատար անձը հարկային տարում տարաբնույթ եկամուտների աղբյուրներ է ունեցել:

Նա գումար է ստացել քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից՝ շուրջ 2,8 մլն ՀՀ դրամ ու 6 հազար եվրո, աշխատավարձից՝ 6,4 մլն ՀՀ դրամ և մեքենայի օտարումից:

Spread the love